Փաշինյան. «Մենք մեր տնտեսական մոդելը պետք է ունենանք» .banks.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ հունվարի 11-ին Իջեւանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներին: Կառավարությունից հայտնում են, որ քննարկվել են գլոբալ արժեշղթաներում ներգրավվածությանը, արտաքին առեւտրի դիվերսիֆիկացմանը, արտահանման կենտրոնացվածությանը ըստ ապրանքների, բիզնեսի աջակցության գործիքների, կապիտալի շուկայի զարգացմանը, ներդրումների մակարդակի ավելացմանը, կապիտալ ծախսերին, ենթակառուցվածքների զարգացմանը, արտադրողական աճի ապահովմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տնտեսական կայուն աճի ապահովմանը, ներառական տնտեսական աճի ապահովմանը, պետական ծառայությունների թվայնացմանը, տարբեր ոլորտների զարգացմանը վերաբերող թեմաների:
«Երբ ավելի ու ավելի փորձում ես խորը հասկանալ աշխարհաքաղաքականությունը, հասկանում ես, որ դրա հիմքում ընկած է տնտեսությունը, իսկ տնտեսության հիմքում ընկած է յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության անհրաժեշտությունը, որովհետեւ պետությունները կայանում են իրենց քաղաքացիների բարեկեցությունով: Բացարձակապես ամեն ինչ, ինչ անում են պետությունները` ծառայում են իրենց քաղաքացիների բարեկեցության համար: Հակառակ դեպքում պետությունն իմաստ չունի: Եվ բարեկեցության անհրաժեշտության վրա է կառուցվում մնացած բոլոր քաղաքականությունները», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կարեւորել է այդ ընկալումները, որովհետեւ պետք է այդ պրոցեսները գենետիկ մակարդակից հասկանալ, որպեսզի կարողանանք հընթացս ճիշտ կարգավորել մեր գործողությունները: Մանրամասները սկզնաղբույր կայքում։