Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնություններին
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հայտնել է, որ ստացվել են առաջարկներ, որոնք ընդունվել են: Հիմնական կարգավորումները՝ այստեղ: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Ստացվել են առաջարկներ, որոնց մի մասի ընդունմամբ փաթեթը լրամշակվել է: Հիմնական կարգավորումները՝ այստեղ: Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ «Աղետն
երի ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական կարգավորումները՝ այստեղ: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնություններին: