Պարալիմպիկ խաղերի հաղթող մարզիկները, նրանց մարզիչներն ու աջակիցներն արժանացել են պարգևների

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հյուրընկալել է Պարալիմպիկ խաղերի հաղթող մարզիկներին, նրանց մարզիչներին ու աջակիցներին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:  2024 թվականին կայացած Հայաստանի պարա սպորտի 20-րդ հանրապետական փառատոնը միավորել էր Հայաստանի տարբեր մարզերից ժամանած շուրջ 120 հաշմանդամություն ունեցող մարզիկ-մարզուհիների:  Կարևորելով մարզական այս փառատոնի անցկացումը՝  Արմեն Փամբո

ւխչյանը նշել է, որ այն հաշմանդամություն ունեցող մարզիկներին հնարավորություն է տալիս ցուցադրել իրենց մարզական հաջողությունները, ինչպես նաև կարևոր քայլ է ներառականություն ապահովելու համար:   Մրցումներն անցկացվել էին անվասայլակով բասկետբոլ, սայլակավազք, շախմատ, բոչիա, ծանրամարտ, սեղանի թենիս և շոու դաուն մարզաձևերում։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը պարգևատրել է Պարալիմպիկ խաղերի հաղթող մարզիկներին, նրանց մարզիչներին ու աջակիցներին:



ԼՐԱՀՈՍ