Չինաստանում ռուսական արտադրանքի բումը ավարտվում է .Բիզնես 24

Ռուսական ապրանքներ վաճառող խանութները լայն տարածում են գտել Չինաստանում, սակայն բումը կարող է ավարտվել, քանի որ սպառողները սկսել են զգուշանալ կեղծված ապրանքներից: Այս մասին գրում է South China Morning Post-ը: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, վերջին ամիսներին Չինաստանում զգալիորեն աճել է ռուսական արտադրանքով խանութների թիվը, որոնցում վաճառում են երշիկեղեն, շոկոլադ և հրուշակեղեն՝ պնդելով, որ իրենց ապրանքների մեծ մասը ներկրվում է Ռուսաստանից:

«Բումի ժամանակները կարող են ավարտվել, քանի որ սպառողները գնալով ավելի են զգուշանում կեղծված ապրանքներից: Նրանք անհանգստանալու պատճառ ունեն. Չինաստանը թույլ չի տալիս ռուսական երշիկի ներկրումը», – ասված է հոդվածում: Հրատարակությունը նշում է, որ անցյալ շաբաթ տեղի իշխանությունները հետաքննություն են անցկացրել այս խանութներից մեկում, որը գտնվում է հարավարևելյան Ֆուջյան նահանգի զբոսաշրջային գոտում:

Ըստ իշխանությունների՝ խանութը տեղական արտադրության ապրանքները մակնշել է որպես ներմուծված: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն