Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքելու, կատարելու, փոփոխելու, լուծելու և անվավեր ճանաչելու կարգը․ ի՞նչ ժամկետներում պետք է դիմել ալիմենտ ստանալու համար Iravaban.net

ՀՀ ընտանեկան օրենսգրքի հոդված 89-ը սահմանում է ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքելու, կատարելու, փոփոխելու, լուծելու և անվավեր ճանաչելու կարգը։ Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքելու, կատարելու, փոփոխելու, լուծելու և անվավեր ճանաչելու նկատմամբ կիրառվում են քաղաքացիաիրավական գործարքների կնքման, կատարման, փոփոխման, լուծման և անվավեր ճանաչման վերաբերյալ քաղաքացիական օրենսդրության նորմերը։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը ցանկացած ժամանակ կարող է փոփոխվել կամ լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը փոփոխելու կամ լուծելու ձևը պետք է համապատասխանի այն կնքելու ձևին: Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը միակողմանիորեն փոփոխել կամ լուծել չի թույլատրվում: Կողմերի գույքային և ընտանեկան դրության էական փոփոխությունների, ինչպես նաև ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության փոփոխման կամ լուծման վերաբերյալ անհամաձայնության դեպքում շահագրգիռ կողմն այդ համաձայնության փոփոխման կամ լուծման հայցով դատարան դիմելու իրավունք ունի:
Ալիմենտ վճարելու համաձայնության փոփոխման կամ լուծման հարցը որոշելիս դատարանը կարող է հաշվի առնել կողմերի` ուշադրության արժանի ցանկացած շահ: Մանրամասները սկզնաղբույր կայքում։