Մեկնարկել է «Թվային փոխակերպման առաջնորդություն» երկօրյա աշխատաժողովը .banks.am

Մարտի 25-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով երկօրյա աշխատաժողովը:Այն կազմակերպել է Կենտրոնական բանկը՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ:ԿԲ-ից հայտնել են, որ աշխատաժողովի նպատակն է համախմբել պետական կառույցների ջանքերը թվային կառավարման օրակարգի շուրջ՝ կարեւորելով թվայնացման օրակարգի առաջնահերթությունը երկրի զարգացման համար:Աշխատաժողովը վարում է Անդրես Կուտտը, ով 2013-2017 թթ. ընթացքում Էստոնիայի թվային վերափոխումն իրականացրած թիմի առանցքային առաջնորդներից մեկն է: Մասնակցում են ՀՀ տարբեր պետական կառույցների թվայնացման ոլորտը համակարգող ղեկավարները եւ «Կյանքի 12 իրադարձություն» թվայնացման նախագծում ներգրավված ստորաբաժանումների ներկայացուցիչները:Նշվում է, որ աշխատաժողովի շրջանակում նախատեսվում է քննարկել թվայնացման հիմնարար բաղադրիչները, քաղաքականություն

Մեկնարկել է «Թվային փոխակերպման առաջնորդություն» երկօրյա աշխ...

ները, թվային կառավարման մոդելները, ինչպես նաեւ դրանց ներդրման հաջողություններն ու մարտահրավերները:Մասնակիցներին կներկայացվեն թվային նույնականացման համակարգերի տեխնոլոգիական, քաղաքական, իրավական եւ կառավարման մոդելներ, կքննարկվեն փոխգործելիության եւ տվյալների կառավարման ժամանակակից մոտեցումները՝ Էստոնիայի փորձի օրինակով: Անդրադարձ կլինի արհեստական բանականությանը եւ ամպային տեխնոլոգիաներին եւ դրանց ազդեցությանը թվային կառավարման ապագայի վրա:«Կենտրոնական բանկը հանձնառու է շարունակել իր աջակցությունը երկրի թվային վերափոխման գործընթացներին՝ նպաստելով հանրության համար անվտանգ, հարմար եւ հասանելի թվայ

Մեկնարկել է «Թվային փոխակերպման առաջնորդություն» երկօրյա աշխ...

ին ծառայությունների ստեղծմանն ու զարգացմանը»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:



ԼՐԱՀՈՍ