Մշակութային վերջին զանգ. հաստատվել է միջոցառումների անցկացման ուղեցույցը

2024-2025 ուսումնական տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ: «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների կազմակերպումը խրախուսելու նպատակով կանցկացվի մրցույթ, կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն: Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ: Հաստատվել է «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթի անցկացման ուղեցույցը: Ըստ ուղեցույցի՝ միջոցառումները կարող են ներառել. Ազգային և hամամարդկային մշակույթը շեշտող տարրեր Գրականություն Հայ և համաշխարհային գրողների ստեղծագործությունների կատարում (կարելի է անդրադառնալ նաև տարվա հոբելյաններին, օրինակ՝ այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը): Բեմականացումներ Աշակերտները կարող են բեմադրել փոքրիկ պատմական կամ հումորային ներկայացում, որը կապ կունենա դպրոցական

կյանքի և ազգային մշակութային ժառանգության հետ: Վերջին զանգի մշակութային խաղեր և արարողություններ Շրջանավարտները և առաջին դասարանցիները կարող են ունենալ երկխոսություն, փոխադարձ ուղերձներ, իրար փոխանցել խորհրդանշական իր, որը կարևոր նշանակություն ունի համայնքի ավանդույթների շարունակության համար: Թեմաները կարող են ընտրվել նաև դպրոցների հայեցողությամբ՝ ներառելով մշակույթի այլ ոլորտներ, որոնք ներկայացված չեն ուղեցույցում: Մրցույթին մասնակցելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունները (հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցներ) վերջին զանգից հետո՝ մինչև 2025 թվականի մայիսի 29-ը ներառյալ, պետք է ներկայացնեն հետևյալ նյութերը՝ Նյութերն անհրաժեշտ է ուղարկել համապատասխան էլփոստի հասցեներին՝ ըստ մարզերի։ Ժյուրին մինչև 2025 թվականի հունիսի 8-ը կուսումնասիրի ներկայացված նյութը և կգնահատի այն՝ նախարարության կողմից մշակված հինգ միավորանոց սանդղակով ​​հետևյալ չափանիշներով՝ Ժյուրիի գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում հաղթող կճանաչվի երկու դպրոց՝ հիմնական, միջնակարգ կամ ավագ: ԿԳՄՍ նախարարությունը մինչև հունիսի 11-ը հաղթող ուսումնական հաստատություններին կտեղեկացնի արդյունքների մասին:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն