«Երիտասարդական տեղական քաղաքականության մշակում, համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպում և երիտասարդների մասնակցություն» թեմաներով դասընթացի մասնակիցների հավաքագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հրավիրում է ՀՀ բոլոր մարզերից տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և երիտասարդության ոլորտի ներկայացուցիչներին՝ մասնակցելու 50/50 ձևաչափով «Երիտասարդական տեղական քաղաքականության մշակում, համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպում և երիտասարդների մասնակցություն» խորագրով դասընթացին: Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում երիտասարդական տեղական քաղաքականությունների մշակմանը և համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպմանը տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։ Ի՞նչ սպասել դասընթացից. Ո՞վքեր կարող են դիմել. Դիմում հայտը պետք է ներկայացնել համայնքի անունից՝ հայտի մեջ միաժամանակ ներառելով համայնքից առաջադրվող չորս մասնակիցների՝ ՏԻՄ և երիտասարդական ոլորտի երկուական ներկայացուցիչների տվյալները: Դիմելուց առաջ անհրաժեշտ է ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություն՝ դասընթացի ընթացքում և դրա ավարտին համատեղ մեկ համայնքի անունից հանդես գալու համար: Տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) ներկայացուցիչը պետք է՝ Երիտասարդական ոլորտի ներկայացուցիչը պետք է՝ Ե՞րբ. Դասընթացն անցկացվելու է երկու խմբով. յուրաքանչյուր խմբում ընդգրկվելու է 6 համայնք՝ չորսական ներկայացուցիչներով: Առաջին խումբ: Ապրիլի 15-ից 19-ը Երկրորդ խումբ։ Մայիսի 7-ից 11-ը *Մասնակիցների բաշխումը խմբերի կիրականացվի կազմակերպիչների կողմից՝ հաշվի առնելով դիմորդների աշխարհագրությունը։ Որտե՞ղ. Դասընթացի անցկացման վայրը վերջնական հստակեցման փուլում է։ Մասնակիցները կհյուրընկալվեն երկտեղանոց սենյակներում։ *Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների սննդի, կեցության և տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները: **Դասընթացի մասնակիցներին կտրամադրվի մասնակցության հավաստագիր։ Դիմելու կարգը. Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը: Գրանցվելու վերջնաժամկետն է մարտի 28-ը՝ ժամը` 14:00-ն: Հարցերի և մանրամասների համար կարող եք կապ հաստատել դասընթացի պատասխանատու Ջուլիետա Սարգսյանի հետ՝ գրելով julieta.sargsyan@yic.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարին (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն)։



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն