Կենտրոնական դեպոզիտարիայի CDA Online հավելվածը միջազգային մրցանակի է արժանացել .banks.am

Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) արժանացել է "Excellence in Innovation - CDA Online: Software of CSD Armenia (AMX) 2025" մրցանակին, որը շնորհվում է Global Banking & Finance Review հեղինակավոր ամսագրի կողմից: «Այս մրցանակը վկայում է CDA Online-ի բացառիկ ներդրումը ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման

մեջ եւ նրա կարեւորությունը Հայաստանի կապիտալի շուկայի թվայնացման գործընթացում»,- ասվում է հաղորդագրությունում:Նշվում է, որ CDA Online-ը Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի առաջատար թվային լուծումներից է, որը հիմնովին փոխում է կապիտալի շուկայի կառավարման մոդելը։ Հատկապես ուշագրավ է էլեկտրոնային քվեարկության (E-Voting) հնարավորությունը, որը բաժնետերերին հնարավորություն է տալիս մասնակցել կորպորատիվ որոշումների կայացման գործընթացին՝ անկախ իրենց գտնվելու վայրից։ Այս գործիքը ոչ միայն վերացնում է աշխարհագրական սահմանափակումները, այլեւ մեծացնում է թափանցիկությունը եւ արդյունավետությունը կորպորատիվ կառավարման համակարգում։Բացի այդ, CDA Online-ը դարձնում է բաժնետիրական ժողովների կազմակերպման գործընթացը ավելի դյուրին եւ արագ՝ ամբողջովին թվայնացնելով այն, ինչը զգալիորեն նվազեցնում է ձեռնարկությունների վարչական ծախսերը եւ ժամանակի կորուստը։Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան պատրաստվում է առաջիկայում ներկայացնել CDA Online-ի նոր, բարելավված տարբերակը, որը ներդրողներին եւ թողարկողներին կտրամադրի նոր գործիք

ակազմ:



ԼՐԱՀՈՍ

Առողջապահություն

Զբոսաշրջություն