🎥 Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Ջրարբի գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը տանն ապօրինի պահում է մարիխուանա:Տեղեկությունը ստուգելուց հետո փետրվարի 26-ին իրավապահներն այցելեցին երիտասարդին: Քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ երիտասարդը ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով պոլիէթիլենային երկու փաթեթ` ընդհանուր 34 գրամ քաշով:Երիտասարդը հայտնեց, որ կանեփն ինքն է քաղել գյուղի մոտակայքի վայրաճ թփերից` անձնական օգտագործման համար:***Նման մի տեղեկություն էլ Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացել էին Արշալույս գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդու վերաբերյալ: Մարտի 5-ին, ստուգման նպատակով, իրավապահներն այցելել են տղամարդուն: Նա ընդունել է, որ պահում է մարիխուանա:Քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված զննության ընթացքում 39-ամյա տանտերը ներկայացրել է մարիխուանայի նմանվող մոտ 35 գրամ զանգվածով փաթեթ: Ըստ նրա` կանեփն ինքն է աճեցրել ու մշակել` անձնական օգտագո
րծման համար:Թմրամոլության և անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարը շարունակվում է: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: