Տարեսկզբից մինչև մարտի 10-ը ներառյալ տոմսային համակարգի շահագործման ընթացքում վաճառվել է 17 մլն 743 հազար 372 տոմս

Հունվար-փետրվար ամիսների և մարտի առաջին 10-օրյակի ժամանակահատվածում տոմսային համակարգի շահագործման ընթացքում վաճառված տոմսերի թիվը կազմել է 17 մլն 743 հազար 372: Այդ թիվը ներառում է բոլոր տեսակի տոմսերը՝ «մեկ ուղևորությունից» մինչև «365 օր» տարվա փաթեթը: Հասույթը կազմել է 2 մլրդ 538 մլն 946 հազար 350 դրամ։  Ըստ այդմ՝ 17 մլն 743 հազար 372 տոմսերից 213 հազար 21-ը կազմել են փաթեթային տոմսերը, որոնք բաշխվել են հետևյալ կերպ. 180 րոպե 29981 1 օր 1601 7 օր 154 30 օր 58291 90 օր 7520 365 օր 9839 10 ուղևորություն 105635   Ամենապահանջված տոմսը 10 ուղևորության համար է՝ 105 հազար 636, հաջորդիվ 30-օրյա տոմսն է՝ 58 հազար 291, այնուհետև՝ 180 րոպեանոցը՝ 29 հազար 981:  Փաթեթային տոմսերի 29%-ը կամ 61 հազար 609-ը արտոնություններով տոմսերն են, որից 7 %-ը կամ 15,602 հատը բաժին է ընկել զեղչով տոմսերին, իսկ 22%-ը կամ  46,007 հատը՝ անվճար տոմսերը: Արտոնություններով տոմսերից 29,854 հատը «1 ամիս անվճար երկարաձգում» հայտարարված ակցիայով տոմսերն են, մյուսների առումով բաշխվածքը հետևյալն է. Նպաստառուներ 165 Կենսաթոշակառուներ 10948 Դպրոցականներ 1430 Ուսանողներ 3059 Զոհվածի  ընտանիք 3129 Պետական խնամք 68 Բազմազավակ ծնող 2649 Ծնողազուրկ սան 1619 Հաշմանդամներ 8607 Հերոսներ 81   Վավերացվել է 19,616,028 հատ տոմս, որից 4%-ը կամ 754,082 հատը բաժին է ընկել տրոլեյբուսներին, 20%-ը կամ 3,928,570 հատը՝ մետրոպոլիտենին, և 76%-ը կամ 14,933,376 հատը՝ ավտոբուսներին: Տոմսային կրիչների կիրառությունը բաշխվել է հետևյալ կերպ.  QR կոդ՝ 75% , բանկային քարտ՝ 16%, տրանսպորտային քարտ` 9%: *** Հրազդանի կիճում լուծում կտրվի տասնամյակներ շարունակ հենապատից հոսող  ջրերի խնդրին, ինչի հետևանքով քանդվում էր երթևեկելի գոտու ասֆալտը: Աշխատանքներն ընթացքում են. խողովակների միջոցով թափվող ջրերը կտեղափոխվեն գետ, հենապատի երկայնքով մաքրվում է եղած հեղեղատարը, որից հետո էլ կիրականացվի ասֆալտապատումը:   *** Հրազդանի կիրճում գտնվող բացօթյա մարզահրապարակի տարածքը, որը հայտնի է «Բիձու գյոլ» կամ «Չռիկ» անվամբ, բարեկարգվում է: Ավարտվել է լողավազանի վերականգնումն ու հանդերձարանի կառուցումը, մարզասարքերի հատվածում կտեղադրվեն ռետինե հատակներ, տարածքի երթևեկությունը կառավարելու համար կտեղադրվեն լուսացույցներ:  *** 2025թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի

ծառայելու համար: Յոթ հասցեներում 17 թեքահարթակների կառուցումն արդեն ավարտված է:  *** Մայրաքաղաքում ընթացքում են ճանապարհների փոսային նորոգման գործընթացը։ 2025թ. ընթացքում ընդհանուր առմամբ շուրջ 200 հազար քառակուսի մետր ճանապարհածածկի փոսային նորոգում կարվի: Գործընթացը կկազմակերպվի բոլոր վարչական շրջաններում:  *** «Հաղթանակ» զբոսայգին կարդիականացվի: Արդեն իսկ մեկնարկել է գույքագրումը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հայեցակարգը մշակել նորարարական լուծումների համատեքստում:



ԼՐԱՀՈՍ