Իլոն Մասկը առաջին մարդն է, ում կարողությունը հասել է 400 միլիարդ դոլարի .Բիզնես 24

Իլոն Մասկը պատմության մեջ մտավ որպես առաջին մարդ, ում կարողությունը հասել է 400 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Մասկի ակտիվների վերջին աճը տեղի է ունեցել նրա SpaceX ընկերության բաժնետոմսերի վաճառքից, որն ավելացրել է նրա կարողությունը մոտ 50 միլիարդ դոլարով՝ հասնելով ռեկորդային՝ 439․2 միլիարդ դոլարի. մարդկության պատմության մեջ ոչ ոք երբեք այդքան գումար չի ունեցել: Մասկի հարստության աճի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցավ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը։
Մասկը նշանակվել է Թրամփի վարչակազմի կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի համատնօրեն։ Սա ոչ միայն կբարձրացնի նրա կարգավիճակը, այլև հնարավորություն կտա ազդելու հիմնական տնտեսական որոշումների վրա։ Ընտրություններից հետո Tesla Inc.-ի բաժնետոմսերը աճել են 65%-ով՝ պայմանավորված այն ակնկալիքներով, որ Թրամփի վարչակազմը կարագացնի ինքնակառավարվող մեքենաների ընդունումը և կվերանայի էլեկտրական մեքենաների հարկային արտոնությունները: Աճի մեկ այլ շարժիչ ուժը Մասկի արհեստական բանականությա xAI ստարտափի արժեքն էր:
Մայիսին կատարվող ներդրումների վերջին փուլից ի վեր, դրա գնահատումը կրկնապատկվել է՝ հասնելով 50 միլիարդ դոլարի: Մանրամասները սկզնաղբույր կայքում։