Սեմի Զաֆար. Բանկերը պետք է ունենան նորարար մտածելակերպ .banks.am

Գլոբալ վճարումներն արագորեն փոխակերպվում են՝ պայմանավորված նորագույն տեխնոլոգիաների եւ կարգավորումների ներդրմամբ, ինչպես նաեւ սպառողների ակնկալիքների փոփոխությամբ: 2025-ին, որտեղ կներկայացնի միջազգային վճարումների կենսական դերը համաշխարհային առեւտրի եւ ֆինանսական ծառայությունների ոլորտում։ - Ֆինանսական ծառայությունների ոլորտում ունեցած Ձեր հսկայական փորձով ի՞նչ հիմնական փոփոխություններ եք կանխատեսում գլոբալ վճարումների համատեքստում առաջիկա հինգ տարիներին։ - Հույս ունեմ, որ կձեւավորվեն նոր եւ առավել արդյունավետ համակարգեր, որոնք ոչ միայն կմիավորեն սպառողներին, այլեւ՝ բիզնեսներին, եւ նորարարական վճարային ծառայություններն առավել հասանելի կդարձնեն սպառողների համար։ Սա նշանակում է, որ բանկերի դերը կփոխվի, եւ դրանք պետք է ավելի արագ հարմարվեն փոփոխություններին՝ առավել «գրկաբաց» վերաբերվելով նորարարություններին՝ նախկինում կիրառված «սպասել եւ տեսնել» մոտեցման փոխարեն։ Միջազգային վճարումների ոլորտում սպասվում է թղթակից բանկային համակարգի վերակազմակերպում եւ որոշ դեպքերում՝ ամբողջությամբ նոր «վճարային ուղիների» (payment rails) ներդրում։ - Մի կողմից՝ ֆինթեքն ընդլայնում է ֆինանսական ծառայությունների հնարավորությունները, մյուս կողմից՝ ոլորտի կարգավորումը շարունակում է լինել հիմնական մտահոգության առարկա։ Ինչպե՞ս կարող են ընկերությունները պահպանել հավասարակշռություն նորարարության եւ կարգավորումներին համապատասխանության միջեւ։ - Կարգավորումներին համապատասխանությունն ունի իր պատճառները՝ չնայած ֆինթեք ընկերություններ, ռիսկի գնալով, անտեսում են դա։ Պետք է նշել, սակայն, որ կարգավորողները երբեմն կարող են իրենց մոտեցումներում լինել չափից ավելի զգուշավոր, ինչը դանդաղեցնում է նորարարությունների ընթացքը։ Միայն նորաստեղծ ընկերությունները չեն, որ կարող են բախվել այս վերաբերմունքին, դա առնչվում է նաեւ խոշոր խաղացողներին։ Կարգավորողները կարող են նաեւ չափից ավելի պատժող վարքագիծ որդեգրել։ - Քանի որ սպառողների վարքագիծը փոխվում է կանխիկից անկանխիկ գործարքների, ի՞նչ դեր կարող են ունենալ այլընտրանքային վճարային գործիքներն ապագայում։ Որո՞նք են այս ոլորտում զարգացման առավել խոստումնալից միտումները։ - Կարծում եմ՝ վճարումների ոլորտը շարունակական փոփոխությունների է ենթարկվում նորարարությունների շնորհիվ ոչ միայն շուկայի նոր խաղացողների, այլեւ՝ որոշ չափով ավանդական ֆինանսական հաստատությունների եւ կենտրոնական բանկերի կողմից։ Զարգացող շուկաներում արդյունավետ վճարային մեխանիզմների կիրառումը նպաստում է փոքր բիզնեսների զարգացմանը, սպառողների կյանքի բարելավմանը եւ աղքատության նվազմանը։ Ավելի զարգացած շուկաներում, որտեղ էլեկտրոնային վճարումները արդեն գերակշռող են, հիմնական ուշադրությունը կենտրոնացած է արագության եւ արդյունավետության վրա։ Այդ պատճառով մենք տեսնում ենք ակնթարթային վճարումների ներդրում եւ ավտոմատացման նկատմամբ աճող ներդրումներ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային վճարումների ոլորտում։ - Ֆինանսական ոլորտը լուրջ փոփոխությունների է ենթարկվում Web3, բլոկչեյն տեխնոլոգիաների եւ թվային արժույթների միջոցով: Ինչպե՞ս են այս նորամուծությունները վերափոխում ավանդական բանկային եւ վճարային համակարգերը: - Ավանդական բանկային համակարգերը, չնայած ֆուտուրիստների գնահատականներին, երկար տարիներ մեզ լավ են ծառայել։ Այնուամենայնիվ, այս ընթացքում շատ նորամուծություններ են եղել: Այն, ինչ բանկերը կարող են հիմա անել, իրենց տարածքը հսկելու եւ նոր խաղացողներին բացառելու փոխարեն նորարարություններն ընդունելն է (օրինակ՝ Stablecoin-ները միջազգային վճարումների համար): Մյուս կողմից` հետաքրքիր եւ հաճախ արմատական գաղափարներով նոր խաղացողնե

րը նույնպես պետք է գիտակցեն, որ նոր տեխնոլոգիաների եւ գաղափարների մշակումը խաղի միայն մի մասն է, հաճախ՝ փոքր մասը: Կարեւորն այն է, թե ինչպես առեւտրայնացնել նորարարությունները եւ դրանք հաջողությամբ դուրս բերել շուկա: «Կառուցեք դա եւ նրանք կգան» գործելաոճն այնքան էլ լավ չի աշխատում թվային ֆինանսական ծառայությունների աշխարհում: - Ի՞նչ հիմնական թեմաների կանդրադառնաք Doing Digital Forum 2025-ի Ձեր ելույթում: Ինչո՞ւ է կարեւոր ոլորտի մասնագետների կողմից այս ֆորումին մասնակցությունը։ - DDF 2025-ի ելույթում ես կկենտրոնանամ միջազգային փոխանցումների վրա, որոնք, իմ կարծիքով, առեւտրի եւ ֆինանսական ծառայությունների տեսանկյունից ունեն կենսական նշանակություն։ Ես կանդրադառնամ վճարային տեխնոլոգիաների եւ նորարարության առնչվող հարցերին, ներառյալ՝ արհեստական բանականությանն ու կրիպտոակտիվներին, այն մարտահրավերներին, որոնց բախվում է աշխարհը՝ աճող անորոշության եւ աննախադեպ քաղաքական վերադասավորումների պատճառով։ Կարծում եմ, որ, մասնավորապես, Միացյալ Նահանգները կփոխի աշխարհում նորարարության ընթացքն ու առաջնահերթությունները:2023 թվականին իր մեկնարկից ի վեր Doing Digital Forum-ը համախմբել է ավելի քան 40 նշանավոր խոսնակի եւ ավելի քան 2000 մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից եւ ԱՊՀ երկրներից։ Այս տարի ֆորումը կանցկացվի երրորդ անգամ ու կկրի «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագիրը։ Doing Digital Forum-ի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, ֆորումի Տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է: Արդեն երրորդ տարին անընդմեջ ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն է։
