Միսաք Մանուշյանի կիսանդրու իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակը

Երևանում կտեղադրվի հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի՝ քանդակագործ Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակը: Կիսանդրու համար հայտարարված բաց մրցույթի արդյունքում ստացվել էր 10-ը հայտ. ժյուրին կատարեց իր ընտրությունը
: Սարգիս Բաբայանի հեղինակած ստեղծագործությունը ստացավ 10-ը ձայն, երկրորդ տեղը 2 ձայնով զբաղեցրեց Արմենակ Վարդանյանի քանդակը: Կիսանդրին կտեղադրվի Միսաք Մանուշյանի անվան պուրակում: Մրցույթի ընդհանուր ֆոնդը կազմում է 3 միլիոն ՀՀ դրամ: