Ծանրամարտի ԱԱ. Անդրանիկ Կարապետյանը զրո է ստացել .armsport.am

Բահրեյնի մայրաքաղաէ Մանամայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության հերթական օրը պայքարի մեջ է մտել Հայաստանի ներկայացուցիչներից Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)։ 28-ամյա ծանրորդը պոկում վարժությունում կարողացել է գլխավերևում պահել միայն 170-կիլոգրամանոց ծանրաձողը և չորրորդ տեղում էր, սակայն հրում վարժությունում Կարապետյանը 0 է ստացել ու զրկվել երկամարտում մեդալ նվաճելու հնարավորությունից:
Կարապետյանը չի կարողացել բարձրացնել 201 և 203 կգ կշռող ծանրաձողերը: Այս քաշային կարգում չեմպիոնությունը նվաճել է բուլղարացի Կառլոս Նասարը, որն այս տարի Փարիզում դարձել էր Օլիմպիական չեմպիոն: Երկամարտում Նազարը 405 կգ արդյունք է ցույց տվել:
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, 96 կգ քաշայինների A ենթախմբում մրցահարթակ դուրս կգան Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Մանրամասները սկզնաղբույր կայքում։