Մբապեի բռնաբարության կասկածանքով գործը փակվել է անբավարար ապացույցների պատճառով .armsport.am

Շվեդիայի դատախազությունը փակել է Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի բռնաբարության կասկածանքների հետաքննությունը՝ անբավարար ապացույցների պատճառով։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Ավելի վաղ շվեդական մամուլը տեղեկություն էր տարածել Կիլիան Մբապեի՝ բռնաբարության հնարավոր մասնակցության մասին, սակայն խաղացողի շրջապատը դա զրպարտություն էր որակել։ Աղջիկը ոստիկանություն էր դիմել հյուրանոցում տեղի ունեցած միջադեպից հետո, որտեղ հանգստյան օրերն էր անցկացրել ֆուտբոլիստը:

Իսպանական Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Կիլիան Մբապեն անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է ինը գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն