Մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով 34-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Մարտի 6-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է ահազանգ, որ որովայնի շրջանում դանակի հարվածի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով «Արտաշատ» բժշկական կենտրոն է դիմել 34-ամյա գյումրեցի մի երիտասարդ։Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի և Ռազմական ոստիկանության Արարատի մարզի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրն Արտաշատում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ գյումրեցուն դանակով հարվածել է 34-ամյա կապանցի մեկ այլ երիտասարդ:Կապանցին հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցներ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահ
մանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: