Moody's միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի վարկանիշը

Moody’s հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի՝ ազգային արժույթով եւ արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը՝ B1-ից Bа3-ի՝ կայուն հեռանկարով։

Միաժամանակ Moody's-ը բարձրացրել է վարկարժանության հիմնական գնահատականը (BCA)՝ b1-ից ba3, բարձրացրել է բանկի՝ ազգային արժույթով եւ արտարժույթով կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ վարկանիշը (CRRs)՝ Ba3-ից Ba2, ինչպես նաեւ՝ կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ գնահատականը (CR գնահատական) Ba3(cr)-ից Ba2(cr)-ի:Նշվում է, որ IDBank-ի երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշները եւ վարկարժանության հիմնական գնահատականը (BCA) գտնվում են նույն մակարդակի վրա, ինչ ՀՀ սուվերեն թողարկողի վարկանիշն է։

«IDBank-ի վարկանիշի բարձրացումը պայմանավորված է վերջին երկու տարիներին բանկի վարկային պորտֆելի որակի էական բարձրացմամբ, կորպորատիվ կառավարման բարելավմամբ, ինչպես նաեւ բանկի շահութաբերության աճով»,- ասված է բանկի հաղորդագրությունում: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն