Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է գալիս ԱՄՆ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 21-ից մարտի 9-ը հյուրախաղերով հանդես է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հյուրախաղերը իրականացվում են Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 160-ամյակի շրջանակում: Թատրոնի հյուրախաղերը մեկնարկել են փետրվարի 21-ին «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիա ներկայացմամբ: Մարտի 2-ին լոսանջելեսաբնակ հանդիսատեսի դատին է հանձնվել «Սիրո Casting» կատակերգությունը: Հյուրախաղերը կեզրափակվեն մարտի 9-ին. հանդիսատեսին կներկայացվի «Երկնագույն շան աչքե

րը» լիրիկական ֆանտազիա ներկայացումը: Ներկայացումներն արժանացել են տեղի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
