Վճարե՛ք Իդրամով Երեւան Մոլում եւ շահե՛ք idplus նվեր-քարտերից մեկը .banks.am

Կանանց միամսյակը սարերի հետեւում չէ, ու Իդրամն առանց անակնկալների չի թողնի օգտատերերին։ Այս անգամ առաջարկը մշակվել է Երեւան Մոլի հետ համատեղ։Idram&IDBank-ից հայտնում են, որ 2025թ․ մարտի 7-ից ապրիլի 7-ը ներառյալ յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի Երեւան

Մոլի վաճառակետերում կատարելով QR վճարումներ Idram&IDBank հավելվածով՝ հնարավորություն կստանաք մասնակցել գովազդային վիճակախաղի եւ շահել idplus-ի նվեր-քարտեր։Ինչպես մասնակցել՝•    մարտի 7-ից ապրիլի 7-ը ներառյալ, յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի Երեւան Մոլի վաճառակետերում կատարեք միանվագ 10․000+ դրամի առնվազն 3 QR-վճարում Ձեր Idram&IDBank հավելվածով,•    վճարումը հաստատող անդորրագրերով մոտեցեք Իդրամի՝ Երեւան Մոլում տեղակայված ինֆորմացիոն տաղավար,•    թափանցիկ տուփից պատահականության սկզբունքով հանեք թերթիկն ու շահեք 3․000 - 100․000 դրամին համարժեք idplus-ի նվեր-քարտերից մեկը։Իդրամի տաղավարը բաց է լինելու ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին, այսինքն՝ խաղարկությանը կարելի է մասնակցել հենց այդ օրերին՝ անմիջապես այդ օրվա ընթացքում կատարված գնումների անդորրագրերով։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:



ԼՐԱՀՈՍ