«Դպրոցականների բասկետբոլի լիգա». ՀՀ մարզերում և Երևանում անցկացվում են համայնքային փուլի խաղերը

ՀՀ 5 մարզում՝ Արագածոտնում, Արմավիրում, Կոտայքում, Սյունիքում և Տավուշում, ավարտվել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային՝ նախընտրական փուլերը: Երևան քաղաքի վարչական շրջաններում համայնքային փուլերը մեկնարկել են փետրվարի 8-ից և կշարունակվեն մինչև մարտի 11-ը, Վայոց ձորի մարզում համայնքային փուլերը կտևեն մինչև մարտի 6-ը: ՀՀ մյուս համայնքներում առաջին փուլի անցկացման ժամկետները՝ ստորև. Գեղարքունիքի մարզ – մարտի 1-16-ը, Լոռու մարզ – մարտի 3-21-ը, Արարատի մարզ – մարտի 17-20-ը, Շիրակի մարզ – մարտի 24-28-ը: «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման և տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով: Ըստ կանոնակարգի՝ խաղերն անցկացվում են 2 տարիքային խմբերով՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7-9-րդ դասարաններ) դպրոցականնների թիմերի միջև 4 փուլով՝ Մինչև 50 աշակերտ ունեցող դպրոցներին հնարավորություն է ընձեռվել երեք դպրոցով մեկ միա

«Դպրոցականների բասկետբոլի լիգա». ՀՀ մարզերում և Երևանում անց...

սնական թիմ ձևավորել: «Դպրոցականների բասկետբոլի լիգան» անցկացվում է ՀՀ մարզերի 39 քաղաքում (տարածաշրջաններում) և Երևանի 10 վարչական շրջաններում՝ մասնակից դարձնելով բոլոր վարչական շրջաններին: 4-րդ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների յուրաքանչյուր թիմ պարգևատրվում է ԿԳՄՍՆ հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով: 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվում է 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Պարգևատրվում են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները պարգևատրվում են դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ (9 աշակերտ)՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ (9 աշակերտ)՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ (9 աշակերտ)՝ 75,000-ական դրամ: Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա». ՀՀ մարզերում և Երևանում անց...



ԼՐԱՀՈՍ