ԵԿԲ-ն դեմ է Բուլղարիան եւ Ռումինիան եվրոգոտի ընդունելուն

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կարծում է, որ Բուլղարիան եւ Ռումինիան դեռ չեն համապատասխանում եվրոյի ներդրման չափանիշներին՝ բարձր գնաճի եւ փողերի լվացման դեմ պայքարի ոչ բավարար միջոցների պատճառով։`այս մասին ասված է ԵԿԲ-ի «Մերձեցման զեկույցում», որը գնահատում է եվրոպական միասնական արժույթին անցնելու երկրների պատրաստակամությունը եւ հրապարակվում է երկու տարին մեկ անգամ։«2022 թվականից ի վեր Եվրամիության երկրները, որոնք եվրոգոտու անդամներ չեն հանդիսանում, սահմանափակ առաջընթաց են գրանցել եվրոգոտու հետ տնտեսական մերձեցման ուղղությամբ: Դա հիմնականում պայմանավորված է ծանր տնտեսական պայմաններով»,- ասված է զեկույցում։

ԵԿԲ-ն գնահատել է վեց երկրների՝ Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Չեխիայի, Հունգարիայի եւ Շվեդիայի միասնական արժույթի տարածքին միանալու պատրաստության աստիճանը։ Դրանք բոլորը գերազանցել են 3,3% գնաճի թույլատրելի մակարդակը (Բուլղարիայում այն եղել է 5,1% տարվա կտրվածքով, Ռումինիայում՝ 7,6%)։ Բացի այդ, նրանք բոլորը (բացառությամբ Շվեդիայի) խախտել են ԵՄ ֆիսկալ կանոնները։ ԵԿԲ-ն նաեւ հայտարարել է, որ Սոֆիան դեռ աշխատում է մի շարք պարտավորություններ իրականացնելու ուղղությամբ, ներառյալ՝ «փողերի լվացման դեմ պայքարի շրջանակն ուժեղացնելը», եւ մտահոգություն է հայտնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, որը թույլ է տալիս նախագահին նշանակել Բուլղարիայի Կենտրոնական բանկի կառավարիչին կամ փոխկառավարիչին ժամանակավոր վարչապետ:

Թվարկված երկրներից եվրոյին միանալու ամենաշատ ցանկացողը Բուլղարիան է, որը ծրագրում էր դա անել 2025 թվականի հունվարի 1-ից, ինչպես նաեւ Ռումինիան, որը նպատակ էր դրել միանալ եվրոյին մինչեւ 2029 թվականը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ