2026 թ. հուլիսի 1-ից՝ 2 տարվա ընթացքում կարող եք հետ վերադարձնել թերությամբ ապրանքը .Iravaban.net

Որպես կանոն ապրանքների երաշխիքային ժամկետը սահմանվում է վաճառողի կամ արտադրողի կողմից։ Սակայն շատերը չգիտեն, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի նոր փոփոխությունը՝ պարտադիր 2 տարի երաշխիքային ժամկետի և ապրանքը հետ վերադարձնելու իրավունքի մասին։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, 2026 թվականի ապրիլի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունները։ Պարտադիր 2 տարի երաշխիք Օրենքի 6-րդ հոդվածի նոր 5.1-ին մասի համաձայն՝ վաճառողը պարտավոր է սահմանել 5.1-րդ եւ 5.2-րդ հոդվածներով նախատեսված ապրանքների, այդ թվում՝ թվային բովանդակությամբ ապրանքների համար առնվազն երկու տարվա երաշխիքային ժամկետ՝ որի ընթացքում այդ ապրանքի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում վաճառողը պարտավոր է բավարարել սպառողի պահանջները։ Ապրանքը հետ վերադարձնելու իրավունք Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ սպառողն իրավունք ունի պահանջել առուվաճառքի պայմանագրի լուծում։ Այդ դեպքում սպառողը պարտավոր է վերադարձնել թերություններով ապրանքը, իսկ վաճառողը պետք է հետ վերցնի իր հաշվին եւ այն ստանալուն պես կամ սպառողի կողմից ապրանքները հետ ուղարկելու մասին ապացույց ներկայացնելուն պես վերջինիս վերադարձնի ապրանքների համար վճարված գումարը։ Ե՞րբ կարելի է հետ վերադարձնել Օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սպառողն իրավունք ունի պահանջելու առուվաճառքի պայմանագրի լուծում հետևյալ դեպքերում՝ Ինչ ժամկետում պետք է տեղեկացնել Օրենքի 17.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապրանքի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում սպառողը գրավոր կարող է վաճառողին ներկայացնել պահանջները ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ հայտնաբերել է այդպիսի անհամապատասխանությունը։ Աննշան թերություն Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ ապրանքի թերության աննշան լինելու դեպքում սպառողը չի կար

ող պահանջել առուվաճառքի պայմանագրի լուծում։ Թերության աննշան լինելու ապացուցման պարտականությունը կրում է վաճառողը։ Օգտագործված ապրանքների համար Օրենքի 6-րդ հոդվածի նոր 8-րդ մասի համաձայն՝ վաճառողը օգտագործված ապրանքի համար իրավունք ունի սահմանել առավել կարճ երաշխիքային ժամկետ, որը սակայն չի կարող պակաս լինել քան մեկ տարին։ Թվային բովանդակությամբ ապրանքներ Օրենքի 6-րդ հոդվածի նոր 5.2-րդ մասի համաձայն՝ եթե թվային բովանդակությամբ ապրանքների ձեռքբերման վերաբերյալ առուվաճառքի պայմանագիրը նախատեսում է շարունակական մատակարարում ավելի քան երկու տարով, վաճառողը պատասխանատու է ցանկացած անհամապատասխանության համար՝ առուվաճառքի պայմանագրով նախատեսված մատակարարման ողջ ժամանակահատվածում։ Ե՞րբ է ուժի մեջ մտնում Օրենքի համաձայն՝ փոփոխությունները ուժի մեջ են մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից։ Ուշադրություն. հուլիսի 1-ից հետո վաճառված ապրանքների համար պարտադիր է սահմանել առնվազն 2 տարի երաշխիքային ժամկետ։ Այդ ժամանակահատվածում թերություն հայտնաբերելու դեպքում սպառողն իրավունք ունի պահանջել ապրանքի վերանորոգում, փոխարինում կամ գումարի վերադարձ՝ ապրանքը հետ վերադարձնելով, – տեղեկացնում է Iravaban.net-ը։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Iravaban.net մասնագիտական առցանց մեդիա։ Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։



ԼՐԱՀՈՍ