Ովքե՞ր կարող են տարկետում ստանալ զինվորական ծառայությունից. նոր կարգը պարզաբանված .Iravaban.net
Iravaban.net-ը ուսումնասիրել է e-draft.am կայքում հանրային քննարկման դրված և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված նախագիծը, որով կապահովվի օրենքով արդեն իսկ սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու և զինվորական ծառայությունից ազատվելու նոր համակարգի կիրարկումը, ինչպես նաև գործող տարկետման համակարգի կատարելագործումը։ Արդյունքում տրամադրվող տարկետումները կունենան հստակ նպատակ և ուղղված կլինեն արտասահմանի լավագույն բուհերում սովորող քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և սովորող մարդկային ներուժի գիտության, տնտեսության և այլ ոլորտներում օգտագործմանը։ Հայաստանի Հանրապետությունում սահմանվել է կարգ, որով գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները կարող են ստանալ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում։ Տարկետում ստանալու համար կարող են դիմել 17 տարին լրացած քաղաքացիները՝ տարեկան երկու փուլով՝ Դիմումները ներկայացվում են ԿԳՄՍ նախարարություն՝ կից ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր, որոնք հաստատում են անձի գիտական կամ կրթական ձեռքբերումները։ Սահմանված ժամկետներից ուշ ներկայացված դիմումները չեն քննարկվում։ Դպրոցականների դեպքում՝ Տարկետ
ում կարող են ստանալ այն քաղաքացիները, ովքեր վերջին 3 տարվա ընթացքում՝ Ուսանողների (մագիստրատուրա, ասպիրանտուրա) դեպքում՝ Պահանջվում է՝ Քաղաքացիները կարող են բողոքարկել եզրակացությունը՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Տարկետումը տրամադրվում է տվյալ կրթական ծրագրի ամբողջ ընթացքում, բայց ոչ ավելի, քան մինչև 27 տարեկանը։ Տարկետում ստացած և հետո ծառայության զորակոչված քաղաքացիները կարող են մասնակցել զինված ուժերի գիտական ստորաբաժանումների համալրման մրցույթներին՝ ունենալով առավելություն։ Նոր կարգը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է արդեն 2026 թվականի ձմեռային զորակոչից։ Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։