ՆԳՆ ոստիկանությունը առգրավել է շուրջ 30 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ

Մարտի 2-ին ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության և Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում, Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Հայտնաբերվել և առգրավվել է 24,5 կգ մարիխուանա, 0,5 կգ հերոին և 5 կգ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ