Ֆրանսիայում կայացել է Ինտերպոլի ԱԿԲ պետերի 20-րդ համաժողովը

Փետրվարի 11-13-ը Լիոնում կայացել է Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 20-րդ համաժողովը։ Մասնակցում էին Ինտերպոլի անդամ 150 երկրի շուրջ 310 բարձրաստիճան պատվիրակ, կառույցի գլխավոր քարտուղարության և տարածաշրջանային բյուրոների ղեկավարներ:Հայաստանը ներկայացնում էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, Հայաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը:Բացման խոսքով հանդես են եկել Ինտերպոլի գլխավոր քարտուղարն ու նախագահը։Թեմատիկ ելույթներ են ունեցել կառույցի տարբեր ենթավարչությունների ղեկավարներ, անդամ երկրների պատվիրակներ:Նարինե Հակոբյանը հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի մի շարք անդամ երկրների գործընկերների հետ, քննարկել ոստիկանական համագործակցության ընդլայնման հարցեր:Հայաստանի ներկա
յացուցիչը հանդիպումներ է ունեցել նաև ԴՆԹ նույնացման և զենք-զինամթերքի հարցերով ենթավարչությունների ներկայացուցիչների հետ, քննարկել ԴՆԹ պահոցի գործարկմանն ու զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությանը վերաբերող հարցեր:Պատվիրակները քննարկել են կազմակերպված հանցավորությանը, կիբեռհանցավորությանը, ահաբեկությանը և ծայրահեղականությանը վերաբերող հարցեր։Կոնֆերանսի ընթացքում ընդունվել է չորս որոշում` Ազգային կենտրոնական բյուրոների դերի բարձրացման և հզորացման, երկրների միջև համագործակցության ընդլայնման, ապօրինի եկամուտների վերադարձի և ահաբեկության դեմ պայքարի թեմաներով: