«Արմենիան Լիզինգ»-ը կանաչ եւ ՓՄՁ ֆինանսավորման համար ներգրավել է €6 միլիոն .banks.am

Հայաստանի միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին կանաչ ֆինանսական լուծումներն ավելի հասանելի են դառնում։ «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈւՎԿ-ն հայտարարել է այս ուղղությամբ երկու խոշոր համագործակցության մասին։ Կազմակերպությունը «Կանաչ աճի հիմնադրամի» (GGF) եւ «Արեւելյան Եվրոպայի կայունության հիմնադրամի» (EFSE) հետ համագործակցությամբ կներգրավի շուրջ €6 միլիոն ֆինանսական միջոց։ Finance in Motion հիմնադրամի GGF եւ EFSE ֆոնդերի հետ համագործակցության մեկնարկի մասին փաստաթուղթը ստորագրվել է փետրվարի 19-ին՝ Pullman Residences Yerevan-ում։ Ֆինանսական նոր միջոցները ներկայումս միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավված ծավալով ամենախոշոր ռեսուրսներից են «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ի համար, դրանք հնարավորություն կտան շուկայում ներկայանալ ավելի ճկուն փաթեթային լուծումներով։ «GGF-ի եւ EFSE-ի միջոցները հնարավորություն կտան հայկական բիզնեսներին օգտվել նորարարական ֆինանսական լուծումներից, որոնք խթանում են արդյունավետությունն ու կայունությունը։ Աջակցելով էներգաարդյունավետ ներդրումներին եւ ՓՄՁ-ների աճին՝ մենք ամրապնդում ենք Հայաստանի տնտեսական դիմադրողականությունն ու նպաստում երկարաժամկետ բարեկեցությանը։ Հիմնադրման պահից մեր ընկերության կապիտալն աճել է մոտ 13 անգամ՝ գերազանցելով 2.1 միլիարդ դրամը, միևնույն ժամանակ մեր ընդհանուր ակտիվները յուրաքանչյուր տարի կրկնապատկվել են՝ հասնելով 16 միլիարդ դրամի»,- ասել է «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունը շարունակում է պորտֆելային ներդրումների դիվերսիֆիկացիան՝ համագործակցելով ֆինանսական կառույցների, միջազգային ու տեղական բանկերի հետ եւ ներգրավված բոլոր ռեսուրսներն ուղղվում են Հայաստանում տնտեսության զարգացմանը՝ լիզինգային գործիքի կիրառման միջոցով։ «Այս նպատակային թիրախային ռեսուրսները, որոնք ներգրավելու ենք, հիմնականում նպատակաուղղված են էներգախնայող նախագծերի, վերականգնող էներգետիկայի պրոյեկտների ֆինանսավորմանը, գյուղատնտեսության, գյուղատնտեսական ապրանքի վերամշակման սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորմանը նոր եւ ինովատիվ նախագծերի ֆինանսավորմանը, նաեւ թվային տրանսֆորմացիաների եւ կանանց բիզնեսում ներգրավվածության ընդլայնմանը»,- ասել է նա։ Արսեն Բազիկյանը նշել է, որ ներգրաված ֆինանսական միջոցները համատեղվում են պետական սուբսիդավորման ծրագրերի հետ եւ հաճախորդների համար ստեղծում լիզինգի ձեռքբերման գրավիչ պայմաններ՝ ընդհուպ 0-2% տարեկան տոկոսադրույքով։ Համաձայնագրի ստորագրումից առաջ Finance in Motion ընկերության ներդրումային մենեջեր Անդրեյ Ստոլյարն ասել է, որ իրենց տպավորել է «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ի աճի դինամիկան, հավակնություններն ու նպատակասլացությունը։ «Այնպես է ստացվել, որ այս ամենը ժամանակային առումով համընկնում է պետական սուբսիդավորման ծրագրերի, ինչպես նաեւ՝ Հայաստանի տնտեսության արդիականացման անհրաժեշտության հետ։ Ուստի, ուրախ ենք լինել այս գործընթացի մի մասը, աջակցել «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ի ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ տեխնիկական օժանդակությամբ, որպեսզի ընկերությունը կարողանա ինստիտուցիոնալ զարգանալ եւ դառնալ կայուն խաղացող Հայաստանի լիզինգային շուկայում։ Հայաստանի տնտեսությունը բավականին ակտիվ զարգանում է, իրականացվում են խոշոր ներդրումային նախագծեր, տեղական ներդրողները պատրաստ են գում

«Արմենիան Լիզինգ»-ը կանաչ եւ ՓՄՁ ֆինանսավորման համար ներգրավ...

ար ներդնել երկարաժամկետ ծրագրերում։ Ուստի, սա շատ դրական է, եւ կարծում եմ, լավ հիմք է Հայաստանի տնտեսության հետագա զարգացման համար»,- ասել է նա։ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը ԿԲ անունից ողջունել է նախաձեռնությունը։ «Թվերը փաստում են, որ գործ ունենք դինամիկ ոլորտի հետ։ Եթե ԿԲ տեսանկյունից նայենք՝ ժամանակին բոլորս հորդորում էինք ներդրումներ ներգրավել եւ արդեն կարող ենք ասել՝ եկել է այն փուլը, որ կազմակերպությունները կարողանում են վստահություն եւ կարողություն ձեռք բերելով նաեւ ներդրումներ ներգրավել։ Սա խոսուն ցուցանիշ է»,- ասել է Արտակ Մանուկյանը։ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն էլ նշել է, որ լիզինգային ընկերության միջազգային համագործակցությունը ենթադրում է վստահության ավելացում, որը կարեւոր է հատկապես բիզնեսում ու կորպորատիվ մշակույթում։ «Լիզինգը տնտեսության արդիականացման կարեւոր գործիքներից է, որովհետեւ նպաստում է սարք-սարքավորումների ձեռքբերմանը, տեխնոլոգիաների զարգացմանը, ինչը շատ կարեւոր է Հայաստանի տնտեսության եւ արտադրողական աճի համար»,- ասել է Էդգար Զաքարյանը։GGF-ի՝ «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ին տրամադրած $2 միլիոնի ֆինանսավորումը կուղղվի էներգաարդյունավետության, միջոցների օպտիմալացման եւ փոքրածավալ վերականգնվող էներգետիկ ներդրումների խթանմանը: Ֆինանսական ծառայությունների մեջ կայունության ինտեգրման միջոցով այս համագործակցությունը հնարավորություն կտա բիզնեսներին եւ տնային տնտեսություններին օգտվել հարմարեցված լիզինգային լուծումներից, որոնք նվազեցնում են էներգիայի ծախսերը եւ նպաստում կանաչ տնտեսության ձեւավորմանը։ EFSE-ի՝ «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ին տրամադրած €4 միլիոնի վարկային միջոցներն էլ հնարավորություն կտան բիզնեսներին ձեռք բերել անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ՝ արդիականացնելու իրենց գործունեությունը, խթանելու աճը եւ ստեղծելու աշխատատեղեր: Համագործակցությունը կենտրոնացած է կայուն նախաձեռնությունների վրա՝ ապահովելով, որ բիզնեսները, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրողներն ու ֆերմերները, հասանելիություն ունենան անհրաժեշտ սարքավորումների եւ լիզինգային լուծումների, որոնք մեծացնում են արդյունավետությունը եւ ապահովում երկարաժամկետ կենսունակություն։Արսեն Բազիկյանի խոսքով՝ «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ի թիմը մեծ աշխատանք տարել այս ընթացքում՝ ֆոնդերի պահանջներին պրոդուկտային գործիքակազմը հարմարեցնելու համար, ինչի շնորհիվ ընկերության հաճախորդները միայն շահելու են։ «Հատկանշական է, որ համագործակցության փաստաթղթի ստորագրման միջոցառումն իրականացրեցինք Pullman Residences Yerevan-ում՝ մեր ֆինանսավորած նախագծերից մեկում։ Շարունակելու ենք այստեղ ներդրումներ իրականացնել։ Մեր ռեսուրսների գործիքակազմում դեռ լինելու են նորություններ, առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք նորից ունենալու ենք նոր համագործակցություններ, որոնք կհարստացնեն մեր գործիքակազմը»,- ասել է նա։Անի ԽչոյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

«Արմենիան Լիզինգ»-ը կանաչ եւ ՓՄՁ ֆինանսավորման համար ներգրավ...



ԼՐԱՀՈՍ