Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում .banks.am

Տասներորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչվում է լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի:Մրցանակաբաշխության հաղթողները գնահատվել եւ ընտրվել են ամսագրի խմբագրական թիմի եւ ոլորտի փորձագետների կողմից մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` բանկային հավելվածները, մասնաբաժինը շուկայում, գործարքների թիվը եւ ծավալը, սպասարկման որակը, շուկայի իրավիճակին արձագանքելու կարողությունը, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաեւ համբավը շուկայում: «Ներդրումային բանկինգի ոլորտը կայուն է, սակայն ենթարկվում է որոշակի ցնցումների` կապված շարունակաբար բարձր տոկոսադրույքների (թեեւ դրանք փոքր ինչ նվազել են), կարգավորող մարմինների կողմից իրականացվող խիստ վերահսկողության եւ աշխարհաքաղաքական անորոշությունների հետ, որոնք ազդեցություն են գործում գործարքների կնքման վրա: Միեւնույն ժամանակ, միաձուլումների եւ ձեռքբերումների գծով նկատվում են որոշակի վերականգնման նշաններ, եւ բանկերը աճ են արձանագրում խորհրդատվական ծառայություններում եւ կապիտալի շուկաներում, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնոլոգիաները եւ վերականգնվող էներգետիկան: Global Finance-ը հպարտությամբ է արձանագրում ներդրումային բանկինգի ոլորտի առաջատար հաստատությունների ձեռքբերումները` անցկացնելով 2025թ. «Աշխարհի լավագույն ներդրումային բանկ» մրցանակաբաշխությունը»,- նշել է Global Finance-ի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Մենք անչափ հպարտ ենք, որ տասներորդ տարին անընդմեջ ճանաչվում ենք լավագույն ներդրումային բանկը Հայաստանում: Տարիներ շարունակ այս մրցանակը վկայում է մեր հաճախորդների համար բարդ գործարքների կառավարման եւ կնքման գործում մեր անվիճելի առաջնորդության մասին: Այն ընդգծում է մեր փորձառությունը մեր հաճախորդների համար ֆինանսական լուծումներ մշակելու եւ ներդրումային հնարավորություններ ստեղծելու հարցում: Տոնելով այս ձեռքբերումը՝ մենք հավատարիմ ենք մնում սպասարկման գերազանց որակ ապահովելու, նորարարությունը խթանելու եւ իրենց հավակնոտ ֆինանսական նպատակներն իրագործելու հարցում մեր հաճախորդներին աջակցելու առաքելությանը»,- ասել է Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը:«Ամերի
աբանկը Հայաստանի առաջատար կորպորատիվ եւ ներդրումային բանկն է ըստ բոլոր հիմնական ցուցանիշների: Այն առաջարկում է ներդրումային բանկինգի եւ խորհրդատվական լուծումների ամբողջական փաթեթ՝ հիմնվելով տվյալ ոլորտում իր ունեցած մեծ փորձի վրա»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: