Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ՝ նոր հաճախորդների համար .banks.am

շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` հաճախորդներին իրենց համայնքներում ավելի մոտ լինելու նպատակով: Այս անգամ բանկի նոր մասնաճյուղ է բացվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: «Արտաշատ»-ն Ամերիաբանկի 29-րդ մասնաճյուղն է եւ առաջինը՝ Արարատի մարզում: » մասնաճյուղում գործում են հատուկ առաջարկներ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ` բացելով հաշիվ մինչեւ 30.06.2026թ․-ը ներառյալ: Հատուկ առաջարկներ ֆիզիկական անձանց համար`•    Մեկ Visa Platinum կամ MasterCard Platinum վճարային քարտի տրամադրում՝ առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի •    Անվճար հաշվի բացում՝ ծառայությունների փաթեթով o    Ներառում է ՀՀ դրամով եւ արտարժույթով մեկական հաշիվ,o    Classic/Standard վճարային քարտ` առանց 4

տարվա սպասարկման վճարի•    Վերաֆինանսավորման նպատակով անգրավ վարկերի տրամադրում՝ 15%-ովo    Փաստացի տոկոսադրույքը` 16,08% o    Առաջարկը գործում է գրանցված եկամուտ ունենալու դեպքում:Հատուկ առաջարկներ իրավաբանական անձանց համար`•    Բիզնես հաշվի՝ «Ստարտ» եւ «Պլատինում» փաթեթների տրամադրում` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի•    Ինտերնետ բանկինգ/Մոբայլ բանկինգ ծառայության տրամադրում` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի •    Visa Business, Mastercard Business, Visa Platinum կամ Visa Platinum Digital Business քարտի տրամադրում` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի•    Ընկերության 2 ղեկավարին / իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Signature կամ Infinite տեսակի քարտերի)` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարիՏեխնիկապես հագեցած, հարմարավետ սրահով ու բարեհամբույր աշխատակազմով «Արտաշատ» մասնաճյուղն իր հաճախորդներին սպասում է Օգոստոսի 23 փ., 107 հասցեում՝  երկուշաբթիից ուրբաթ, ժամը` 09:30 - 17:00: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:



ԼՐԱՀՈՍ