Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման պարտադիր նորմը հետաձգվել է 1 տարով .banks.am

Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։Փոփոխությունների նպատակն է ապահովել էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների անխափան ընթացքը՝ հաշվի առնելով, որ դեռեւս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր:Ըստ այդմ՝•    աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը եւ լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր 2026 թ․ հունվարի 1-ով),•    մինչեւ 2027 թ. հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավ

որ բնույթ, իսկ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։Սահմանվել է նաեւ անցումային կարգավորում, որով ժամկետի երկարաձգման փոփոխությունները տարածվելու են նաեւ 2026 թ․ հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա,•    գործող աշխատանքային պայմանագրերը մինչեւ 2026 թ․ դեկտեմբերի 31-ը պարտադիր թվային համակարգ մուտքագրած լինելու ժամկետը եւս երկարաձգվել է մինչեւ 2028 թ. հունիսի 30-ը,•    ՀՀ-ից դուրս գտնվող անձի հետ (աշխատանքը կատարվելու է ՀՀ-ից դուրս այլ վայրում) աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումը թվային համակարգի միջոցով չի իրականացվելու,•    ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների, փախստականների, ապաստան հայցողների համար նախատեսվել են առանձին կարգավորումներ,

համաձայն որոնց՝ 2027 թ. Մանրամասները սկզնաղբյուր կայքում։



ԼՐԱՀՈՍ

Տեղեկատվություն