Ժամանակակից մեծագույն տենոր, հայ անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան

Այսօր՝ հունվարի 29-ին, լրանում է հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակը: Հոբելյանի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, մաեստրոյի ընտանքի անդամները, թատրոնի անձնակազմի ներկայացուցիչները և արտիստները, մտավորականներ, գրիգորյանական արվեստի երկրպագուներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծաղիկներ խոնարհել Գեղամ Գրիգորյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել անվանի արվեստագետի հիշատակին: Դանիել Դանիելյանը զրուցել է երգչի ընտանիքի անդամների, գործընկերների հետ: Նա անդրադարձել է մաեստրոյի կյանքին ու գործունեությանը՝ ընդգծելով հայկական կատարողական արվեստում նրա ավանդն ու ներդրումը: Գեղամ Գրիգորյանը երգել է աշխարհի բազմաթիվ խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում։ Մաեստրոն օպերային արվեստում իր արժեքներն է ստեղծել ու գրեթե կես դար աշխարհին մատուցել լավագույն դերերգեր և նրբազգաց կատարումներ: Նրա արտահայտիչ, յուրահատուկ և հզոր տեմբրով անզուգական ձայնը, բազմերանգ ու ինքնատիպ արտիստական հմայքը գրավել են աշխարհի ունկնդրի սիրտը՝ նրան դասելով համաշխարհային մեծությունների շարքում։ Գեղամ Գրիգորյան անունը սեպագրվել է 20-րդ դարի 40 լավագույն տենորներ

Ժամանակակից մեծագույն տենոր, հայ անվանի օպերային երգիչ Գեղամ...

ի շարքում: «Բոլոր ժամանակների տենոր», «Աստվածատուր երգիչ», «Ժամանակակից մեծագույն տենորներից մեկը». այսպես են բնութագրել միջազգային քննադատներն ու երաժիշտները Գեղամ Գրիգորյանին: Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը տարվա ընթացքում մշակութային տարբեր ծրագրերով և ներկայացումներով կնշանավորի մեծանուն արտիստի հոբելյանը:

Ժամանակակից մեծագույն տենոր, հայ անվանի օպերային երգիչ Գեղամ...



ԼՐԱՀՈՍ