ԿԲ պարզաբանել է կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող կանոնակարգերը .banks.am
Կենտրոնական բանկն այսօր հանդես է եղել հաղորդագրությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ. , ։ , Իրավաբանական անձինք ՀՀ տարածքում կարող են մատուցել կրիպտոակտիվներով ծառ
այություններ միայն Կենտրոնական բանկի կողմից գրանցման և լիցենզավորման դեպքում։ Լիցենզավորումը ենթադրում է առնվազն իրավաբանական անձի գրանցում Կենտրոնական բանկում, որոշակի կապիտալի պահանջի բավարարում՝ կախված ծառայության տեսակից, ներքին կանոնակարգերի առկայություն և ղեկավարների գրանցման գործընթաց։Այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք «Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ (04/07/2025թ․) ՀՀ տարածքում մատուցել են կրիպտոակտիվներով ծառայություններ, վերոնշված կանոնակարգերն ուժի մեջ մտնելու օրվանից (31/01/2026թ․) սկսած մեկ տարվա ընթացքում պետք է գրանցվեն և լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից` որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ, հակառակ
դեպքում պետք է դադարեցնեն այդ ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը: Մանրամասները սկզնաղբյուր կայքում։