Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` մշակութային 10 անվանակարգերում
2027 թվականին Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային միջազգային խաղերը, որի շրջանակում նախատեսվում են մրցույթներ մշակութային անվանակարգերում: ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակութային անվանակարգերի մասնակիցների ընտրության մրցութային կարգը: Մ
րցույթին մասնակցելու իրավունք ունեն 18-ից 35 տարեկան ՀՀ քաղաքացիները` ԿԳՄՍ նախարարություն ներկայացնելով դիմում-հայտ և պահանջվող փաստաթղթերը: Նախարարությունը հայտարարում է մրցույթ հետևյալ 10 անվանակարգերում` Մրցույթն անցկացվում է հետևյալ մշակութային անվանա
կարգերով՝ Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել culturefrancophonie@gmail.com էլեկտրոնային հասցեին. հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 15-ն է: