Հաստատվել է 2026-2028 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը .Iravaban.net

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետությունում 2026-2028 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծը։ Նախագծի ընդունումն անհրաժեշտ է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելման, դրանց դեմ արդյունավետ պայքարի, ինչպես նաև տուժած անձանց պաշտպանության և վերականգնման ուղղությամբ պետական քաղաքականության համակարգված շարունակականությունն ապահովելու համար։ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները 2023-2025 թվականների ազգային ծրագրի իրականացման ընթացքում ձեռնարկվել են մի շարք համակարգային քայլեր՝ ուղղված թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանը։ Իրականացվել են օրենսդրական բարեփոխումներ, կատարելագործվել են զոհերի նույնացման և աջակցության մեխանիզմները, ներդրվել են զոհերին տրամադրվող ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչներ։ Այնուհանդերձ, իրականացված աշխատանքների արդյունքում արձանագրվել են նաև մի շարք նոր մարտահրավերներ․ Առկա խնդրի առաջարկվող լուծումը Նախագծով նախատեսվում է հաստատել 2026-2028 թվականների ընթացքում իրականացվելիք համապարփակ գործողությունների փաթեթ, որը կուղղվի թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանը, տուժածների նույնացման և աջակցության համակարգի արդյունավետության բարձրացմանը, պետական մարմինների և գործընկեր կառույցների կարողությունների ամրապնդմանը։ Ծրագիրը նախատեսում է․ Ո՞րն է նախագծի նպատակը Նախագծի նպատակն է ապահովել մարդկանց թրաֆիքինգի և շահ

ագործման դեմ պայքարի պետական քաղաքականության շարունակականությունն ու կայուն զարգացումը՝ հիմնվելով մարդու իրավունքների պաշտպանության, զոհակենտրոն մոտեցման և համագործակցային կառավարման սկզբունքների վրա։ Ի՞նչ արդյունք է ակնկալվում Ակնկալվող արդյունքներն են․ Բյուջետային ազդեցություն Նախագծի ընդունումը պետական բյուջեի վրա էական լրացուցիչ բեռ չի առաջացնի՝ նախատեսելով միջոցառումների իրականացումը համապատասխան մարմինների բազային բյուջետային հատկացումների շրջանակում և միջազգային գործընկերների հնարավոր աջակցությամբ։  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության փորձագիտական աջակցության ներգրավմամբ: Մշակման գործընթացում անհրաժեշտ քննարկումներ և փորձագիտական տեսակետներ են տրամադրել նաև ոլորտային պետական մարմինների ներկայացուցիչները, միջգերատեսչական աշխատանքային խմբերը և գործընկեր հասարակական կազմակերպությունները՝ ապահովելու ծրագրի արդյունավետությունը, համակարգվածությունը և միջազգային չափանիշներին համապատասխանությունը: Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» առաջնահերթությունից, ինչպես նաև համահունչ է Հայաստանի վերափոխման ռազմավարության շրջանակում սահմանված նպատակներին։ Նախագիծը լիովին համահունչ է նաև ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային հանձնառություններին․ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում պետության առջև դրված պարտավորություններին և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված միջազգային կոնվենցիաների պահանջներին։



ԼՐԱՀՈՍ