Սոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգում կատարվել են փոփոխություններ .banks.am

Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում կատարվել են փոփոխություններ։Մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին եւ «Հայտարարագրերի ձեւեր»-ից ընտրեք «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար»։ Բացված պատուհանում լրացրեք բանկային հաշվեհամարը եւ փոխհատուցման ենթակա գումարի չափը, ապա գրանցեք դիմումը։ Փոխհատուցումն ավելի արագ ստանալու համար գրանցելուց հետո բացված պատուհանում սեղմեք «Մարում/վերադա

րձ» կոճակը (հասանելի է նաեւ «Հարկային հաշվեկշիռ» էջում), որով Դուք կհամաձայնեք, որ տվյալ օրվա ավարտից հետո վերադարձ կատարվի միասնական հաշվին։ Դիմումն անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրել եւ նույն համակարգի միջոցով ներկայացնել ՊԵԿ։ Սոցիալական ծախսի գումարը Ձեր նշած հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո մինչեւ երրորդ աշխատանքային օրը։Նշվում է, որ համակարգի «Անձնական տվյալներ» էջում բանկի անվանումը եւ հաշվեհամարը մուտքագրված լինելու դեպքում տվյալները դիմումում կլրացվեն ինքնաշխատ։



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն