Մեկնարկել են Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման և Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունների վերաբերյալ հանրային քննարկումները

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման և Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունները հաստատելու մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին: Նշվածի համատեքստում Երևանի քաղաքապետարանում կայացավ Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը: Խորհրդի անդամներին ներկայացվեցին «Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը հաստատելու մասին» և «Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշման նախագծերը, որոնք պետք է դրվեն հանրային քննարկման: Խորհրդի անդամների միաձայն քվեարկությամբ որոշվել է նախագծերը սահմանված կարգով ներկայացնել 2025 թվականի փետրվարի 11-ից փետրվ
արի 26-ը ներառյալ կայանալիք հանրային քննարկման, որի ընթացքում փետրվարի 24-ին՝ ժամը 15:00-ին կանցկացվի հանրային բաց լսում: Մասնակցության համար անհրաժեշտ է առձեռն կամ առցանց ներկայացնել դիմում՝ մինչև փետրվարի 23-ը ներառյալ: 2025 թվականի փետրվարի 11-ից փետրվարի 26-ը ներառյալ քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ուղարկել նաև առցանց՝ www.yerevan.am, www.e-draft.am կայքերով, էլեկտրոնային փոստով (fin.gorc@yerevan.am), ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-514-192 հեռախոսահամարով: