Նոր ընդլայնված խմբասենյակ՝ Վայքի թիվ 3 մանկապարտեզում
ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ներկա է եղել Վայքի թիվ 3 մանկապարտեզում ընդլայնված խմբասենյակի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում նոր խմբասենյակները ստեղծվել են «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամի աջակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող Հայաստանում փախստականների կարիքներին
արձագանքման ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականցվել է 2023թ. հոկտեմբերից ԿԳՄՍ և ՏԿԵ նախարարությունների հետ՝ Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում: Ծրագրի շրջանակում բացվել է 11 նոր խմբասենյակ: Ծրագրի նպատակը նախադպրոցական կրթական ծառայությունների հասանելիության բարձրացումն է։ Այն իրականացվել է երեք հիմնական ուղղությամբ՝ Այս համալիր մոտեցումն ապահովում է ինչպես տեղերի քանակի ավելացում, այնպես էլ ծառայությունների որակի բարձրացում։