4․632․795 դրամ՝ ԴիջիԿոդ-2025 մրցույթին․ փետրվարի մի դրամները կուղղվեն ՔայլՏեքին .banks.am

«Մի դրամի ուժի» հունվար ամսվա հավաքված 4․632․795 դրամն ուղղվել է ԱՏՁՄ-ի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ ոչ ֆորմալ տեխնոլոգիական կրթական ծրագրի ԴիջիԿոդ 2025 կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթին: Իդրամից եւ IDBank-ից հայտնել են, որ փետրվար ամսվա շահառուն «ՔայլՏեք» ընկերությունն է՝ տեղաշարժի մատչելի լուծումների նոր ծրագրով։ Այդ սարքավորումները հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց հեշտությամբ բարձրանալ ու իջնել աստիճանները այն վայրերում, որտեղ թեքահարթակների կիրառումը չի կարող լուծել խնդիրըԻդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը նշել է, որ սա հերթական նախաձեռնությունն է «ՔայլՏեքի» հետ․ երկու տարի առաջ էլ «Մի դրամի ուժն» աջակցել է «MetaGait» բացառիկ սարքավորումների արտադրությանը․«Այս անգամ կրկին մեծ պատրաստակամությամբ ենք միանում «ՔայլՏեքի» սկսած գործին։ Վստահ ենք, որ ինչպես նախորդ անգամ, այս համագործակցության արդյունքում եւս տեղաշարժի մատչելիություն ապահովող նորարարական համակարգերի շնորհիվ հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցների, առավելապես զինհաշմանդամություն ունեցող մեր տղաների կյանքում կարեւոր ու դրական փոփոխություն կլինի»:«Մեր լուծումները ոչ միայն նպաստելու են մեր շահառուների ազատ տեղաշարժին, այլ նաեւ ստեղծելու են նոր հնարավորություններ աշխատելու, զբոսնելու եւ հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու համար։ Խորապես հավատում ենք, որ այս ծրագրի ազդեցությունը չափազանց կարեւոր է, եւ այն իրական հնարավորություն է սոցիալական միջավայրն առավել ներառական դարձնելու համար»,- ասել է «ՔայլՏեքի» հիմնադիր ղեկավար Դավիթ Արսենյանը։«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակի

ց դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն