Հանրակրթության պետական չափորոշիչը վերանայվում է․ ինչ նոր կարգավորումներ են նախատեսվում .Iravaban.net
Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով սահմանվում է հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման նոր կարգ, ինչպես նաև հաստատվում է հանրակրթության պետական նոր չափորոշիչը՝ համապատասխան հավելվածներով։ Առաջարկվող որոշմամբ նախատեսվում է, որ այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Նոր կարգով կանոնակարգվում են՝ Սահմանվում է, որ հանրակրթության պետական չափորոշիչը բաղկացած է մի շարք հիմնարար բաղադրիչներից՝ ուսումնական բնագավառներ, ուսումնական պլանի կառուցվածք, սովորողների գնահատման սկզբունքներ, ինչպես նաև շրջանավարտներին ներկայացվող կար
ողունակություններն ու ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների։ Չափորոշիչը մշակվում է ՀՀ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից։ Այդ նպատակով ձևավորվում է հանձնաժողով, որը ներգրավում է մասնագիտական աշխատանքային խմբեր՝ առանձին բաղադրիչների և առարկայական չափորոշիչների մշակման համար։ Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատվում է ՀՀ կառավարության կողմից, իսկ առարկայական ծրագրերն ու չափորոշիչները՝ լիազոր մարմնի կողմից։ Նախագծով նաև նախատեսվում է, որ չափորոշիչը կարող է վերանայվել՝ առնվազն 4 տարին մեկ անգամ իրականացված վերլուծությունների արդյունքների հիման վրա։ Նոր չափորոշիչը սահմանում է միջնակարգ կրթության շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները՝ կարողունակությունների (կոմպետենցիաների) տեսքով, ինչպես նաև՝ Չափորոշիչը նպատակաուղղված է ներառական, հավասարապես որակյալ և հասանելի կրթության քաղաքականության ապահովմանը և պարտադիր է բոլոր հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար՝ անկախ ենթակայությունից և կազմակերպական-իրավական ձևից։ Նախագծով ամրագրվում է, որ կրթական գործընթացի առանցքում դրվում են սովորողի կարողունակությունները, այդ թվում՝ Այս կարողունակությունները պետք է ձևավորվեն կրթական բոլոր աստիճաններում՝ տարրականից մինչև միջնակարգ։ Նախագիծը մանրամասն կարգավորում է ուսումնական պլանի կառուցվածքը՝ սահմանելով պետական, դպրոցական և անհատական (ընտրովի) բաղադրիչները, ինչպես նաև ուսումնական ժամաքանակների նվազագույն և առավելագույն շեմերը յուրաքանչյուր կրթական աստիճանի համար։ Սահմանվում է նաև ուսումնական նախագծերի պարտադիր իրականացում՝ սկսած 7-րդ դասա
րանից, ինչպես նաև նպատակային ծրագրերի ներդրում միջնակարգ կրթության երրորդ աստիճանում։ Կառավարության նախաձեռնության նպատակն է՝