Բարսայի նորեկը, Ռեալը նոր տրանսֆերային նպատակ ունի, Նկունկուն կփոխի՞ ակումբը․ Տրանսֆերային անցուդարձ .armsport.am

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջազգային մամուլում վերջերս շրջանառվող գլխավոր ֆուտբոլային ինսայդները, տրանսֆերային շշուկները։ ✅ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է Մառախլապատ Ալբիոնից տեղափոխվել ԱՄՆ։ Ինչպես հայտնում է Caught Offside-ը, եգիպտոսցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտեր Մայամին»: ✅ Քրիստոֆեր Նկունկուն հայտնվել է ՊՍԺ-ի դիտակետում։ Ֆրանսիայի մայրաքաղաքում չեն մոռացել իրենց սանին և մտածում են ֆուտբոլիստին տուն վերադարձնելու մասին։ Ըստ The Sun-ի, ՊՍԺ-ն դիտարկում է ֆուտբոլիստներ փոխանակելու հնարավորությունը Լոնդոնի «Չելսիի» հետ, որին պատկանում է Նկունկուի պայմանագիրը։ 27-ամյա կիսապաշտպանի դիմաց փարիզցիներն առաջարկում են իրենց հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիին։ ✅ «Մանչեսթեր Սիթին» հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր խաղացողներ գնելու համար նախատեսել է ծախսել 240 միլիոն եվրո, հայտնում է Daily Star-ը։

Բարսայի նորեկը, Ռեալը նոր տրանսֆերային նպատակ ունի, Նկունկու...

Ակումբի համար առաջնային կլինեն կենտրոնական կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերն ուժեղացնելը։ ✅ Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը մոտ է Մառախլապատ Ալբիոն տեղափոխվելուն: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի չորս թոփ ակումբներ։ Դրանք են՝ «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը», հաղորդում է The Athletic-ը։ ✅ «Բարսելոնան» համաձայնեցրել է 2025 թվականին իր առաջին տրանսֆերը. ըստ Fichajes-ի, թիմի նորեկը կլինի Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տան: Կատալոնական ակումբի ղեկավարությունն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանները ֆուտբոլիստի ու նրա ներկայացուցիչների հետ։ Սպասվում է, որ 28-ամյա գերմանացին ամռանը կմիանա «Բարսելոնային» ազատ գործակալի կարգավիճակով: Նրա պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ ավարտվում է ամռանը։ ✅ Գերմանիայի հավաքականի և «Լայպցիգի» պաշտպան Դավիդ Ռաումը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։

Բարսայի նորեկը, Ռեալը նոր տրանսֆերային նպատակ ունի, Նկունկու...

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքերով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում ձախ պաշտպանի նկատմամբ և ծրագրում է ձևակերպել ֆուտբոլիստի տրանսֆերը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ