🎥 Ծխախոտի տուփերում և ջերմոցում հայտնաբերվել են կանեփ ու մարիխուանա. Կապանի համայնքային ոստիկանների բացահայտումը
Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երկաթուղայինների փողոցի բնակիչ 47-ամյա տղամարդը պահում և օգտագործում է թմրանյութ:Հունվարի 27-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Անձնական խուզարկությամբ նրա տարբեր գրպաններում հայտնաբերվեց տարբեր տեսակի ծխախոտի երեք տուփ: Դրանցից մեկում կար կանեփի 13 սերմ, մյուսում` դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, իսկ երրորդում` կանեփանման զանգվածով կաթուցիչ:Նա հայտնեց, թե հայտնաբերվածը մարիխուանա է, իսկ կանեփն անձամբ աճեցրել է Գործարանային փողոցում գտնվող ջերմոցում:Նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի
շրջանակում ջերմոցի խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփի խնամված 18 բույս և 21 գրամ մարիխուանա:Նախաքննությունը շարունակվում է: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: