Պաշտոնյաների հայտարարագրերից ամեն տարի առնվազն 200-ը խորացված կվերլուծվի ԿԿՀ-ի կողմից. որո՞նք են 7 ռիսկային չափորոշիչները .Iravaban.net

Iravaban.net-ը ուսումնասիրել է e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակած նախագիծը, որը սահմանում է հայտարարագրերի վերլուծության միասնական համակարգ՝ հիմնված ռիսկային չափորոշիչների վրա։ Նպատակն է ապահովել օբյեկտիվ և թիրախային վերլուծություններ՝ կենտրոնանալով բարձր կոռուպցիոն ռիսկ ունեցող հայտարարագրերի վրա։ Ներդրվում է միավորային գնահատման համակարգ, որը նվազեցնում է սուբյեկտիվ մոտեցումները։ Նախագծի հիմնական դրույթները Նախագիծը սահմանում է 7 ռիսկային չափորոշիչ, որոնցից յուրաքանչյուրին համապատասխանում է որոշակի միավոր՝ 0-ից 100 սանդղակով։ Եթե հայտարարագրի ընդհանուր միավորը 60 և ավելի է, այն ենթակա է խորացված վերլուծության։ Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի հաստատում է վերլուծության ենթակա հայտարարագրերի ցանկ՝ ինքնաշխատ կամ ձեռքով եղանակով։ Առաջնահերթ վերլուծվում են ավելի բարձր միավոր ունեցող հայտարարագրերը, նվազագույնը 200 հատ տարեկան։ 7 ռիսկային չափորոշիչները Երբ պաշտոնատար անձի և նրա ընտանիքի ծախսերը բացասական են կամ մոտ են կենսաապահովման նվազագույն բյուջեին։ Այսինքն՝ մարդը հայտարարագրում է, որ ծախսել է ավելի քիչ, քան անհրաժեշտ է նվազագույն ապրուստի համար։ Երբ հայտարարատուն չի հայտարարագրել ընտանիքի անդամների կամ մերձավոր ազգականների մասին, թեև հայտնի է, որ նրանք կան։ Հայտարարագիրը նե

րկայացվել է միայն վարչական տույժ կիրառելուց հետո։ Վարչական տույժից հետո էլ հայտարարագիրը չի ներկայացվել։ Ստացված վարկի չափը գերազանցում է կանխիկ դրամական միջոցները (բացառությամբ հիպոտեկային վարկի)։ Միաժամանակ 3 պայմանի առկայության դեպքում՝ Հանձնաժողովի մասնագետները յուրաքանչյուր դեպքում կարող են ավելացնել 25 միավոր՝ այլ կասկածելի հանգամանքների դեպքում։ Օրինակ՝ գույքի ձեռքբերման կամ վաճառքի արժեքի էական տարբերությունը շուկայական արժեքից։ Ո՞վ կլինի ռիսկային գոտում Բարձր ռիսկ ունեցող են համարվում՝ Ակնկալվող արդյունքները Նոր համակարգը կապահովի՝ Կապը հակակոռուպցիոն ռազմավարության հետ Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1871-Լ որոշմամբ հաստատված հակակոռուպցիոն ռազմավարության «Զարգացնել հայտարարագրման էլեկտրոնային համակարգը» գործողության հետ։ Նախագիծը չի առաջացնում բյուջետային ազդեցություն։ Ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, – տեղեկացնում է Iravaban.net-ը։



ԼՐԱՀՈՍ