Ինչպես դիմել անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրին .banks.am
Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը․ դիմումներն ընդունվում են այս ։ 03.02.2025 | 14:47 )։Նշվում է, որ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվե
լ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում եւ վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, եւ այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։Աջակցության չափը կկազմվի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով եւ կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի
չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչեւ 50%-ի փոխարեն)։