Հունվար-հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.1%-ով .banks.am

2025թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 8.1%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է 10.1%-ով: Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 202

5թ. հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 3%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 20.6%-ով։Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 3.2%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 10.8%-ով:Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 4.2%-ով:Սպառողական եւ արդյունաբերական գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են 3.3%-ով։Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 37․1%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 44․7%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 31.2%-ով:Աննա Այվազյան



ԼՐԱՀՈՍ