ԿԲ-ն հորդորում է օգտվել միայն լիցենզավորված կազմակերպություններից .banks.am
Կենտրոնական բանկի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ «DaoBit», «Orbis» (Orbis Exchange), «GKGD» անվանումով ներկայացող ընկերությունները հանդես են գալիս դրամական միջոցների ներգրավման դիմաց հավելյալ բարձր եկամտաբերությամբ գումարների վերադարձի հրապարակային առաջարկով:ԿԲ-ից տեղեկացնում են, նշված ընկերություններին չի տրամադրվել որեւէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետեւաբար՝ վերջիններս գործում են ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:Զեղծարարություններից եւ
ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է զգոն լինել եւ օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից: