Իմ գոլային բնազդը վերադարձել է. Բելինգհեմը՝ Ռեալի վերջին խաղերում իր արդյունավետության մասին .armsport.am

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ խաղում (3:2) տարած հաղթանակից հետո խոսել է իր արյդունավետ խաղի մասին։ «Հաճելի է:

Իմ գոլային բնազդը վերադարձել է. Հուսով եմ, որ կարող եմ ավելիին հասնել: Անցած մրցաշրջանում մենք շատ բանի հասանք, բայց ես իսկապես ցանկանում եմ շարունակել հաջողությունների հասնել «Ռեալի» հետ։ Մբապեն, Վինիսիուսը և ես գոլ խփեցինք նույն խաղում. Մենք ընդհանրապես չենք մտածում այդ մասին, բայց գիտենք, թե մեր շրջապատում բոլորն ինչ են ակնկալում մեզնից։

Դա նշանակություն չի ունենա, եթե թիմը չհաղթի, բայց այսօր մենք հաղթեցինք»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ