Հակակոռուպցիոն փորձաքննությունը դառնում է պարտադիր․ նոր փոփոխություններ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում .Iravaban.net
Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Մինչ այժմ օրենքը խոսում էր պարզապես «փորձաքննության» մասին։ Այժմ առաջարկվում է այն փոխարինել երկու հստակ ձևակերպումներով՝ Այսինքն՝ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պետք է ստուգվեն ոչ միայն իրավական հիմքերի, այլ նաև կոռուպցիոն ռիսկեր պարունակելու տեսանկյունից։ Օրենքը լրացվում է նոր 8․1-րդ հոդվածով, որը ամբողջությամբ նվիրված է հակակոռուպցիոն փորձաքննությանը։ Այստեղ սահմանվում է՝ Փորձաքննություն պարտադիր է լինելու բոլոր նախագծերի համար, որոնք․ Միայն որոշ բացառություններ կարող են սահմանվել՝ օրինակ՝ տեխնիկական բնույթի փոփոխությունների դեպքում։ Փուլային ուժի մեջ մտնելու կարգ Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Նախագիծը ներկայացվում է որպես եղանակ՝ առաջնահերթություն տալով կանխարգելմանը՝ նպատակ ունենալով՝ օրենսդրական նախագծերի մշակման փուլում վաղաժամ երկխոսությամբ (ex ante) բացահայտել և նվազեցնել կոռո
ւպցիոն ռիսկեր։ Արդյունքում առաջիկա նախագծերում անորոշություններն ու կարգավորման բացերը նվազեցվելու են, ինչը բարելավում է հանրային ծառայությունների և պետական կառավարման թափանցիկությունը։ Նախագիծը հիմնավորված է միջազգային պարտավորություններով և ՀՀ կառավարության 2023–2026թթ. հակակոռուպցիոն ռազմավարությամբ։ Նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1871-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի գործողությունների ծրագրի 1․7-րդ գործողության պահանջներից: Նախագիծն ընդունելու դեպքում ակնկալվում է՝ Այլ իրավական ակտերի փոփոխության անհրաժեշտություն, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բյուջեի ծախսերում ավելացում՝ պայմանավորված Արդարադատության նախարարությունում համապատասխան ստորաբաժանման ձևավորման հանգամանքով: Մասնավորապես, իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննություն իրականացնելու համար արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության կազմում նախատեսվում է ձևավորել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում՝ 4 հաստիքային միավորով ՝բաժնի պետ (Ղ-4), 2 գլխավոր իրավաբան (Մ-1), 1 ավագ իրավաբան (Մ-3)։ Նշված փոփոխության արդյունքում տարեկան կտրվածքով կառաջանա շուրջ 21,511,437.65 ՀՀ դրամ լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն: Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։