Մեկնարկել է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2025» գիտական մրցույթի հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2025» մրցույթը: Մրցույթն ուղղված է՝ - ռազմարդյունաբերության մեջ օգտագործվելու ներուժ ունեցող երկակի նշանակության գիտահետազոտական աշխատանքների խթանմանը, - երկակի նշանակության նոր տեխնոլոգիաների ստեղծմանը և դրանց պատրաստիության մակարդակի բարձրացման աջակցությանը, - ռազմական արտադրության մեջ գիտական հետազոտությունների արդյունքների կիրառմանը, - գիտական և ռազմարդյունաբերական գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջև համագործակցության զարգացմանը: Մրցույթին մասնակցելու հայտը պետք է ներառի հեռանկարային, կիրառելի և իրագործելի գիտական նախագիծ ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարիքների համար, որի իրականացման տևողությունը 24 ամիս է: 24 ամիս տևողությամբ նախագիծը մշակում և իրականացնում է 4-7 անձից բաղկացած գիտահետազոտական խումբը, որը կազմված է ղեկավարից և կատարողներից: Կազմակերպությունը պետք է լինի ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կամ Ռազմարդյունաբերական համալիրի կազմից: Մրցույթի մասնակցության հայտը լրացնում և ներկայացնում է գիտահետազոտական խմբի ղեկավարը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (https://grants.hesc.am) մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը: Հայտեր ուղարկելու հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին: Պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են առձեռն աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-13:00 և 14:00-18:00 (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 808 սենյակ)՝ մինչև 2024 թվականի մարտի 7-ը ներառյալ: Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ԲԳԿ կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության փորձարարական մշակումների և ինովացիոն ծրագրերի բաժնում աշխատանքային օրերին՝ ժամը 14:00 - 18:00, հեռ.` +374 10 210 140 (105): Մրցույթի հրավերի փաթեթը