Մբապեն կարող է այլևս չխաղալ 2024 թվականին .armsport.am

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կարող է բաց թողնել 2024 թվականի մնացած մասը վնասվածքի պատճառով, որը ստացել է Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ խաղում (3:2)։

Այս մասին հայտնում է TyC Sports-ը։ Աղբյուրի համաձայն՝ Կիլիանի վնասվածքի բնույթը դեռ պարզված չէ, սակայն նշվում է, որ մկանային թեկուզ աննշան անհարմարության դեպքում ֆրանսիացին չի մասնակցի «Ռայո Վալյեկանոյի» հետ Լա Լիգայի հաջորդ հանդիպմանը (դեկտեմբերի 14), և կարող է բաց թողնել նաև Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչը (դեկտեմբերի 18):

Ավելի լուրջ վնասվածք ստանալու դեպքում Մբապեն բաց կթողնի Լա Լիգայի 2024 թվականի վերջին հանդիպումը «Սևիլիայի» հետ, որը կկայանա դեկտեմբերի 22-ին։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ