35-ամյա Մյուլերը կրկնել է Ռոնալդուի և Գիգզի նվաճումը .armsport.am

«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի՝ «Շախտյորի» հետ խաղում (5:1), կրկնել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և ուելսցի նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզի նվաճումը՝ եվրագավաթային գլխավոր մրցաշարում անընդմեջ գոլ խփած մրցաշրջանների քանակով:
Այս մասին հայտնում է Opta Sport վիճակագրական պորտալը։ Աղբյուրի համաձայն՝ Մյուլերը, Ռոնալդուն և Գիգզը Չեմպիոնների լիգայում 16 մրցաշրջան են անցկացրել, որոնց ընթացքում նվազագույնը մեկ գոլ են խփել: Այս ցուցանիշով ավելի բարձր հորիզոնականում են միայն Լիոնել Մեսսին և Կարիմ Բենզեման, ովքեր գոլի հեղինակ են դարձել 18 տարբեր մրցաշարերում։
Այս մրցաշրջանում 35-ամյա գերմանացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։